Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մենք մեր «Մերձդնեստրը» քամուն տվեցինք

Մենք մեր «Մերձդնեստրը» քամուն տվեցինք
01.10.2025 | 17:32

Մոլդովայում անցած ընտրություններից ոգևորվելու ոչ մի առիթ չկա, հատկապես՝ մեր իշխանություններ համար։

Մոլդովան Եվրոպային կպած երկիր է, մոլդովացիները ավելի հեշտ են եվրոպական երկրներ այցելում, քան ՀՀ մարզերի ժողովուրդը՝ գազելներով՝ Երևան։ Մոլդովացիների զգալի մասը Ռումինիայի անձնագիր ունի, լեգալ աշխատում են ԵՄ ցանկացած երկրում։ Ով ռումինական անձնագիր չունի, աշխատում է անլեգալ, միևնույն է, վիզաների խնդիր չկա։

Մոլդովան ակնկալում է Մերձդնեստրի վերադարձ և այդ առումով կստանա Արևմուտքի աջակցությունը, մենք մեր «Մերձդնեստրը» քամուն տվեցինք, դիմացը չստանալով ՈՉԻՆՉ. չէ, ինչու՞ ոչինչ, բա «Թրամփի ուղի՞ն»…

Եվ վերջապես, ՀՀ ողջ քաղաքական վերնախավը շատ լավ հասկանում է, որ այս խեղճ ու չկայացած պետական համակարգով Հայաստանը, բացի Ռուսաստանի վասալը լինելուց, այլ ճանապարհ չունի. եվրամուտիտներին ժողովուրդը չի հավատում։ Հայաստանի ժողովուրդը նույնպես ռեալիստ է, ինքն իր գինն ու հնարավորությունները լավ գիտե, հայրենասիրական կենացներին փոխարինած պետականամետ կենացների տակ նույնպես բան չկա, բոլորի միտքը մի տեղից մի բան թռցնելն է։

Եվ ուրեմն, այս բալագանը ոչ մի լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Դա գիտեն նաև ԵՄ-ում ու ԱՄՆ-ում, պատահական չէ, որ, թավշյա թատրոնից 7 տարի անց, մեզ նույնիսկ մոլդովացիների ու վրացիների մակարդակում չեն դիտարկում, վիզաների ազատականացումը դեռ օդից կախված «մուտիտ» է:

Սա է համազգային «մուտիլովշչիկության» հմայքը, վայելեք՝ առանց սին հույսերի:

Արա Արայան

Դիտվել է՝ 7790

Մեկնաբանություններ